Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վերսկսում է թռիչքները Քաբուլի օդանավակայանից

21:54, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
ԱՄՆ-ը վերսկսում է թռիչքները Քաբուլի օդանավակայանից

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները որոշում են կայացրել վերսկսել թռիչքները Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանելու նպատակով: Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Փենթագոնին: Ըստ աղբյուրի, թռիչքուղու վրա վերականգնվել է կարգուկանոնը, այժմ դրա վրա մարդիկ չկան: Սակայն Փենթագոնը չի բացառում, որ նրանք կվերադառնան: Այդ ժամանակ, հավանաբար, թռիչքները կրկին կդադարեցվեն:

8690 | 0
Facebook