Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

20:24, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Քաբուլի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր տեսակի ավիաչվերթների ընդունումն ու բաց թողումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է Politico-ն:

Հիշեցնենք, որ Քաբուլի օդանավակայանում երկիրը ամեն գնով լքել փորձող մարդիկ գրոհել են ինքնաթիռները: Ոմանք մնացել են ինքնաթիռից կախված անգամ վերելքից հետո, սակայն կարճ ժամանակ անց, օդանավի օդ բարձրանալուց հետո նրանք ցած են ընկել:

7224 | 0
Facebook