Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱՏՄ-ն հորդորում է արգելել երեխաներին՝ լողալ դեկորատիվ ջրավազաններում

20:54, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
ԱԱՏՄ-ն հորդորում է արգելել երեխաներին՝ լողալ դեկորատիվ ջրավազաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է՝ աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք:
     Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների աղտոտված հատվածներում, որտեղ առկա են աղբակույտեր, սննդի օբյեկտներ։

Ամռան տաք եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանման, մանրէների արագ բազմացման համար՝ ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազաններում, գետերում, լճակներում։

5708 | 0
Facebook