Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանության հետ պատրաստ չենք համագործակցել». Արթուր Վանեցյան

22:18, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Իշխանության հետ պատրաստ չենք համագործակցել». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ իրենց ուժն ԱԺ-ում լինելու է ռադիկալ և շատ կոշտ ընդդիմություն:

«Բայց եթե իշխանությունները մի օր բերեն լավ օրինագիծ, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու: Մեր վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ լինելու է հայելային. եթե նրանք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և աշխատել նորմալ պայմաններում, ուրեմն կստանան նույն պատասխանը: Պետք է լինի նորմալ քաղաքական բանավեճ, քաղաքական օրակարգ»,- ասաց նա:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե՝ դուք պատրա՞ստ եք համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը պատասխանել է. «Ո՛չ, իշխանությունների հետ պատրաստ չենք համագործակցել: Մենք հստակ լինելու ենք ընդդիմադիր ուժ, որն իրականացնելու է իր աշխատանքները: Եթե հարցը կվերաբերի ՀՀ-ի պետական շահի առաջ մղմանը, այո՛, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն՝ իշխանության»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանության հետ պատրաստ չենք համագործակցել». Արթուր Վանեցյան
3737 | 2
Facebook