Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քանյե Ուեսթը բաժանումից հետո Քիմ Քարդաշյանին երգեր է նվիրել

21:42, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
Քանյե Ուեսթը բաժանումից հետո Քիմ Քարդաշյանին երգեր է նվիրել

Քանյե Ուեսթը, կարծես, տհաճ անակնկալ է պատրաստում իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար։ Ռեփերը նոր ալբոմ է ձայնագրել՝ նվիրված նախկին սիրելիին։
     Հաշվի առնելով Քիմի հասցեին արված մեղադրանքները՝ իբրև աշխարհում վատագույն և եսասեր կին, արժե միայն ենթադրել, թե ինչ կլինի թրեքերում:
     Աստղային զույգի վերամիավորմանն արդեն չեն հավատում նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուները։
     Այս ամենին ակնարկել է նաև Քանյեն․ վերջերս նա Instagram-ում հրաժարվել է Քիմի հարազատների օգտահաշիվներին հետևելուց։ Սակայն այժմ երկրպագուներին ավելի շատ հետաքրքրում է Ուեսթի հոգեբանական վիճակը. ալբոմի փակ պրեմիերային նա հայտնվել է բալակլավայով, որը չի հանել մինչև երեկոյի վերջը։

6258 | 0
Facebook