Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

IDBank-ի նոր առաջարկը բիզնեսին

16:00, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
IDBank-ի նոր առաջարկը բիզնեսին

IDBank-ը Եվրոպական Ներդրումային Բանկի (European Investment Bank - EIB) հետ համագործակցության շրջանակում առաջարկում է ՀՀ դրամով բիզնես վարկեր` շահավետ պայմաններով։

Բիզնես վարկը տրամադրվում է հիմնական և/կամ շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով հետևյալ ոլորտների զարգացման և խթանման համար՝

  • գյուղատնտեսություն,
  • գյուղմթերքների վերամշակում,
  • զբոսաշրջություն,
  • արտահանում,
  • արդյունաբերություն:

Վարկային միջոցներից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք վերը նշված ոլորտներում գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:

Եվրոպական Ներդրումային Բանկի «Մասնավոր ոլորտի ֆինանսավորում» երրորդ վարկային ծրագրին միանալով՝ IDBank-ն առաջարկում է 5 մլն ՀՀ դրամից մինչև 500 մլն ՀՀ դրամ վարկեր, ընդ որում` կախված բիզնես նախագծից՝ վարկի չափը կարող է գերազանցել նշված գումարը:

Վարկերը տրամադրվում են առավելագույնը 90 ամիս ժամկետով, վարկի մայր գումարի մարման մինչև 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 8-9․5% է, իսկ առավելագույն փաստացի տոկոսադրույքը` 9.5%:

Վարկի պայմաններին և դիմելու կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

IDBank-ի կողմից բիզնեսին առաջարկվող բոլոր հնարավորությունների մասին տեղեկանալ կարող եք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

8216 | 0
Facebook