Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնն ու Բուշը Էրդողանի դեմ «հակաթուրքական» հարթակ են ստեղծել

22:18, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Բոլթոնն ու Բուշը Էրդողանի դեմ «հակաթուրքական» հարթակ են ստեղծել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը և Միացյալ Նահանգների նախկին նախագահի եղբայրը՝ Ջեբ Բուշն, ստեղծել են Turkish Democracy Project՝ «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» կոչվող հարթակ, այս մասին գրում է EADaily-ն։

Ինչպես նշվում է, նոր հարթակն ուղղված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ինչպես նաև հակաթուրքական քարոզչության տարածմանը:

Բացի Բուշից ու Բոլթոնից, հարթակում ներգրավված է նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանթ Ագաթան:

Նոր հարթակը «պատասխանն» է «Թուրքիայի՝ ժողովրդավարությունից ավտորիտարիզմի անցմանը», ինչի մեջ մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգել» այդ մասին, հանդես գալ ժողովրդավարական բարեփոխումների օգտին ու պատասխանատվության ենթարկել Թուրքիայում կոռուպցիա և ճնշումներ իրականացնողներին:

5723 | 0
Facebook