Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներքաղաքական գզվռտոցով գերիներին չենք բերելու». Դավիթ Սանասարյան

11:10, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Ներքաղաքական գզվռտոցով գերիներին չենք բերելու». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը: Աբովյան քաղաքում հանդիպումների ժամանակ Սանասարյանն ասաց, որ բարձրախոսով չի խոսելու, որովհետև մարդիկ հոգնել են աղմուկից. անձամբ էր մոտենում, բուկլետներ տալիս քաղաքացիներին:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի պատասխանին, առաջարկեց հանգիստ թողնել որդիներին: «Առաջարկում եմ` քաղաքական գործիչներով գնանք Ադրբեջան, թող գերիները հետ գան... Ներքաղաքական գզվռտոցով գերիներին չենք բերելու»,- ասաց նա:

3335 | 0
Facebook