Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինը Հայաստանում կտրուկ թանկացել է

09:35, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Բենզինը Հայաստանում կտրուկ թանկացել է

Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին, սակայն այս անգամ՝ կտրուկ թանկացել է։ Աճը կազմել է 20 դրամ։ Այս պահին բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 480, պրեմիումը՝ 500 դրամով։ Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքը։

Հատկանշականն այն է, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում բենզինի և դիզվառելիքի գինը երբեք այս արժեքը չի գրանցել նույնիսկ այն ժամանակ, երբ նավթի մեկ բարելի համաշխարհային գինը մոտ 120 դոլար էր։

Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում Հայաստանում բենզինը թանկացել է 120 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 45%-ը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
31157 | 0
Facebook