Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից

12:15, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից

Իրանն ու Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության առջև չմարած պարտքի պատճառով: Այդ մասին ասված է Գլխավոր վեհաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրին ուղղված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակում։

«Այս պահի դրությամբ 5 անդամ-երկիր ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմաններին համապատասխան պարտք ունի»,- նշված է նամակում:

19-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամը, որը մուծումների գծով պարտք ունի, զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից:

Այնուամենայնիվ, Գլխավոր վեհաժոողովը կարող է թույլ տալ երկրին մասնակցել քվեարկությանը, եթե ընդունի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել պետությունից անկախ հանգամանքների պատճառով:

Ինչպես հետևում է Գուտերեշի նամակից, քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է կազմակերպության բյուջե մուտքագրի 16 251 298 դոլար, իսկ ԿԱՀ-ը՝ 29 395 դոլար:

3498 | 0
Facebook