Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը երկարաձգել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները

11:50, երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Ռուսաստանը երկարաձգել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները

Ռուսաստանը երկարաձգում է Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները մինչև հունիսի 21-ը, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
     «Հաշվի առնելով Թուրքիայում և Տանզանիայում համաճարակաբանական բարդ իրավիճակը՝ որոշում է ընդունվել, ավիահաղորդակցության գործող սահմանափակումները երկարացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

4660 | 0
Facebook