Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ը դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

15:20, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
ՀՀ-ը դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է. «Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
     Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»։

4182 | 0
Facebook