Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան «հիստերիա» է անվանել Մինսկում վայրէջք կատարած ինքնաթիռի վերաբերյալ Արևմուտքի արձագանքը

14:10, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
Զախարովան «հիստերիա» է անվանել Մինսկում վայրէջք կատարած ինքնաթիռի վերաբերյալ Արևմուտքի արձագանքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հիստերիա» է անվանել Բելառուսում Ryanair ընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպին Արևմուտքի արձագանքը:

Զախարովան հիշեցրել է ինքնաթիռների հարկադիր վայրէջքի դեպքերի մասին, որոնց առնչությամբ Արևմուտքի կողմից ոչ մի արձագանք չի եղել: Նա օրինակ է բերել 2013 թվականին Բոլիվիայի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վիեննայում: 2004 թվականին սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռն էր հարկադիր վայրէջք կատարել՝ կրկին ԱՄՆ պահանջով: 2012 թվականին ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջք կատարել Թուրքիայում, որի ժամանակ ստուգումներ էին իրականացվել:

«Այդ գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի կողմից ինչ-որ արձագանք հիշո՞ւմ եք։ Ոչ, քանի որ նման բան չի եղել... Ահա ընդամենը մի քանի օրինակ: Իսկ բռնազավթումների մասին, թե ինչպես են ձերբակալում առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ... Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Ահա պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես՝ ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ. մենք հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է նա:

4031 | 0
Facebook