Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելական օդուժն ավերել է Պաղեստինի աշխատանքի նախարարության շենքը

17:40, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Իսրայելական օդուժն ավերել է Պաղեստինի աշխատանքի նախարարության շենքը

Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավերել են Գազայի Աշխատանքի նախարարության շենքը: Այս մասին տեղեկացրել է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը:

Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռներն այսօր առավոտյան կրակ են բացել Գազայի կենտրոնում գտնվող շենքերի ուղղությամբ:

«Հրետակոծության հետևանքով Աշխատանքի նախարարությունների շենքն ամբողջությամբ ավերվել է, սոցիալական զարգացման նախարարության շենքը, դրա պահեստները, ինչպես նաև դրան հարող շենքերը զգալի վնասներ են կրել»,— ասված է հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանական ուժերն իրենց հերթին հայտնել են, որ իրենց կործանիչը հարվածել է Համաս Ջաբալիա գումարտակի հրամանատարի տանը:

Ըստ վերջին տվյալների՝ պաղեստինյան խմբավորումները գրեթե 3000 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը: Իսրայեում զոհերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 200 վիրավոր կա:

Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցնում Գազայի հատվածին: Միևնույն ժամանակ սպանվել են մի քանի զինյալներ, ոչնչացվել են զենքի արտադրության տասնյակ արհեստանոցներ, զենքով պահեստներ և հրթիռային կայանքներ, որոնցից կրակում են Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, այս հարձակումների զոհ է դարձել առնվազն 174 մարդ, վիրավորվել է շուրջ 1200 մարդ:

5687 | 0
Facebook