Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ր պետությունը կպաշտպանի ավերակապետություն դարձած երկիրը». Նարինե Դիլբարյան

19:25, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Ո՞ր պետությունը կպաշտպանի ավերակապետություն դարձած երկիրը». Նարինե Դիլբարյան

«Ժառանգության» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ բանակային «բարեփոխումները», հռչակված պաշտոնակատար իշխանության կողմից, կարող են հասնել իրենց աղետալի եզրափակմանը, մարտեր չկան, փոխհրաձգություն չկա, սահմանների պաշտպանություն չկա՛, կա՛ ՀՀ տարածքային անվտանգության կոպտագույն սանձարձակ խախտում՝ 3,5 կմ, քարտեզների և զինուժի հետ միասին, դեռ ի՜նչ հորինած քարտեզներ են մեզ սպասում, պարզ չէ, իսկ ռազմավարական դաշնակիցը բնականաբար չի էլ արձագանքում, ո՞ր պետությունը կպաշտպանի ավերակապետություն դարձած երկիրը, որն անկարողունակ վարչակազմ է գլխավորում: Չե՛ս պաշտպանի ինքդ քեզ, ոտնակոխ կլինես ի սպառ, ի գիտություն ինքնիշխանությունն ուրացող 5-րդ շարասյան՝ Ռուսաստանին թշվառ նահանգապետություն պետք չէ, ուղերձներն ու խաղաղապահներին վահան դարձնելը զուր է, բավ է զբաղվե՛ք ինքնախաբեությամբ և ուղեղների լվացմամբ: Ուղեղների լվացումն արդեն գերակատարվել է, սթափեցում է պետք: Ի դեպ, որտե՞ղ են իրենց երեխաներին ՀՀ սահմաններում բանակային ծառայության բերելու համար ցույցեր-ցուցքեր կազմակերպողները, Արցախի հանձնման շարունակությունը ՀՀ անվտանգության կորուստն է, ովքեր էին նրանց ոգևորել ու խաբել, որ թուրք-ադրբեջանցին արդեն մեր բարեկամն է, խանգարողն Արցախն էր, հաշտ ու խաղաղ ապրելու ենք, գիտակցում կա՞...»:

2135 | 0
Facebook