Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բուժաշխատողներին պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից. «Հրապարակ»

09:08, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
Բուժաշխատողներին պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բուժաշխատողներից ահազանգ ենք ստանում, որ պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Ասվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Բանն այն է, որ այս պատվաստանյութի ժամկետը մայիսի 31-ին լրանում է, և իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն «նաղդի» բնակչության վրա, որ իրեն չմեղադրեն պետական միջոցները փոշիացնելու մեջ։ Իսկ բուժաշխատողների շրջանում խուճապ է, քանի որ այդ պատվաստանյութի կողմնակի էֆեկտների մասին շատ է խոսվում»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2341 | 0
Facebook