Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես զանգահարել եմ Պուտինին, բայց ինձ չեն պատասխանել»․ Զելենսկի

16:12, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Ես զանգահարել եմ Պուտինին, բայց ինձ չեն պատասխանել»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի հարցում է ներկայացրել, որպեսզի քննարկի իրավիճակը Դոնբասում: Սակայն նրան մերժել են։ Այս մասին Զելենսկին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում: «Այո, դա ճիշտ է։ Ես հարցում եմ ուղարկել, երբ մեր զինվորականներից 4-ը զոհվել էին, իսկ 2-ը վիրավորվել։ Խնդրել եմ գրասենյակի ղեկավարին կապ հաստատել (Կրեմլի հետ), ես ուզում էի խոսել Պուտինի հետ»,- խոստովանել է Զելենսկին։
     Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի աշխատակազմում ոչ միայն չեն պատասխանել նախագահների միջև բանակցությունների պատրաստակամությանը, այլև հայտարարել են, թե նման խոսակցություն չի եղել:

8279 | 0
Facebook