Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իհարկե, չեմ զղջում». Անդրանիկ Քոչարյան

23:35, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
«Իհարկե, չեմ զղջում». Անդրանիկ Քոչարյան

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչաչյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ խոսել է իր վերջին աղմկահարույց հայտարարության մասին՝ «Պետությունն իրավունք ունի կրակելու», որը հանրային մեծ արձագանք ստացավ:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե «չե՞ք զղջացել այդ արտահայտության համար», Քոչարյանը պատասխանել է՝ «Իհարկե ոչ: Ես էսօր էլ պարզաբանմամբ հանդես եկա դրա վերաբերյալ»:

Ըստ Քոչարյանի՝ իր խոսքը մանիպուլացվել է, խեղաթյուրվել:

Եթերի ընթացքում նա ընթերցեց իր խոսքերը՝ հարցնելով. «Էստեղ ի՞նչ կա չընկալելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իհարկե, չեմ զղջում». Անդրանիկ Քոչարյան
6459 | 1
Facebook