Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետությունը իրավունք ունի՝ կրակելու». Անդրանիկ Քոչարյան

15:05, երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
«Պետությունը իրավունք ունի՝ կրակելու». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի ելույթին, ասաց, որ «գուցե Վազգեն Մանուկյանը ժամանակին նման ոճով աշխատել է Նաիրի Հունանյանի խմբի հետ»: «Շաբաթը մեկ այդպիսի ծրագրեր է առաջարկում՝ մեկի ոտքերը ջարդել, մեկի ընտանիքի դուռը ծեծել, բայց Մանուկյանը լավ կանի՝ ինքը խմբերի առջևից գնա, որպեսզի մարդիկ իմանան՝ ով ա եկել, ինչ նպատակով ու ինչպես պաշտպանի և՛ իր, և՛ երկրի արժանապատվությունը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ 1996 թվականը բոլորի աչքի առաջ է: «Եթե մտածում են շենքեր գրավել, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում ու մոնոպոլ իրավունք ունի՝ կրակելու»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ: Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Երրորդը՝ դա այն պատգամավորներն են, ովքեր նրա հենարանն են ԱԺ-ում: Նրանց հետ ևս պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ... Պետք է լինեն ցույցեր, կաթվածահար արվի քաղաքը, ոտքի կանգնեցնել մարդկանց ու միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը: Կա նաև պլան Բ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինել Բ ճանապարհին, բայց դրա համար պետք է, որ շարժումը միասնական առաջ գնա, տեղերում կազմակերպվեն կոմիտեներ...»:

Հիշեցնենք նաև, որ Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

«Պետությունը մոնոպոլ իրավունք ունի՝ կրակելու». Անդրանիկ Քոչարյան
8648 | 2
Facebook