Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ լռեցնելու խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու». ՎԵՏՕ

13:30, շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ.
«Մեզ լռեցնելու խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու». ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել.

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք բառացիորեն առևանգեցին «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին:
     Երեկվա իրադարձություններից արդեն իսկ պարզ էր, որ կապիտուլյանտ իշխանությունները շարունակելու են ապօրինությունների դիմել ազատ խոսքը ճնշելու և քաղաքական ընդդիմախոսներին հալածանքների ենթարկելու համար:
     Վերահաստատում ենք, որ մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու:
     Կհանդիպենք ժամը 14:00-ին՝ Ազատության հրապարակում՝ դիտելու «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսը»:

3440 | 0
Facebook