Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիտվայի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը Հայաստան

16:25, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Լիտվայի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը Հայաստան

Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան:
     Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից: Խմբի անդամները հղում են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունը, եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների կոչերը: «Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։
     Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել այս հարցը»,- նշված է տեքստում:

5579 | 0
Facebook