Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ Արցախ». Միշան Պեգովի և Երմակովի հետ տեսահոլովակ է ներկայացրել

19:40, ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
«Իմ Արցախ». Միշան Պեգովի և Երմակովի հետ տեսահոլովակ է ներկայացրել

Արցախցի հայտնի երգիչ Միշա Գրիգորյանը (Michel Grig) ռուս ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ տեսահոլովակ է ձայնագրել՝ նվիրված արցախյան 2-րդ պատերազմին։
     Միշան հունվարի 28-ին տեսահոլովակը տեղադրել է YouTube-ի իր ալիքում՝ Հայոց Բանակի օրվա առթիվ։
     «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են, պաշտպանում են իրենց հայրենիքը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը տվել են հայրենիքի համար: Շնորհակալություն բոլորին, որոնք չկորցրին պատիվն ու արժանապատվությունը և պաշտպանեցին մեր երկրի խաղաղությունը։ Ուժ ու համբերություն Հայաստանի ու Արցախի ժողովրդին»,- գրել է երգիչը։
     Նա նաև հայտնել է, որ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմ կներկայացնեն, և երգը կլինի այդ ֆիլմի սաունդթրեքը։

«Իմ Արցախ». Միշան Պեգովի և Երմակովի հետ տեսահոլովակ է ներկայացրել
10811 | 0
Facebook