Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվի արվարձաններում պայթյուն է տեղի ունեցել

20:05, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Բաքվի արվարձաններում պայթյուն է տեղի ունեցել

Բաքվում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հնարավոր է փլատակների տակ մարդիկ կան, РИА Новости-ին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
     «Ապշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում գտնվող բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 2 մարդու՝ կնոջ և երեխայի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Պայթյունի պատճառները պարզվում են»,-հայտնել են գերատեսչությունից։
     Ինչպես РИА Новости-ին հայտնել են ականատեսները՝ պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, հարվածային ալիքի հետևանքով կոտրվել են մոտակա բազմահարկ շենքերի բնակարանների ապակիները:

8382 | 0
Facebook