Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը

13:35, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն կարմիր գծերը:

Այսուհետ, Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով:

Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

4375 | 0
Facebook