Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ

15:40, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

5327 | 0
Facebook