Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի C-400-ները սպառնալիք են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

19:30, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի C-400-ները սպառնալիք են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ C-400 հրթիռային համալիրները, որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, սպառնալիք են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար:

«Ռուսական արտադրության C-400 հրթիռային համալիրը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը, քանի որ այն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի երկրների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն՝ ընդգծելով, որ «այդ հրթիռային համալիրը վտանգավոր է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար»:
     Նա հայտարարել է, որ այդ մասին բազմիցս ասվել է Անկարային։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ կաջակցի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցում։
     Սթոլթենբերգն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով և հայտարարել, որ ՆԱՏՕ-ի երկրները չպետք է բոյկոտեն միմյանց դեմ, միևնույն ժամանակ ընդգծել է, որ հավանություն չի տալիս Թուրքիայի ընտրությանը:

7226 | 0
Facebook