Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

12:40, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

Նիգերիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը վիրուսի մուտացիայի յուրահատուկ ձև է: Այս մասին հայտնել է տեղի eNCA հեռուստաալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին։

«Խոսքը յուրահատուկ վիրուս-մուտանտի մասին է, որը նման չէ Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված տարբերակին»,- նշել է նա։ «Այնուամենայնիվ, Նիգերիայում հայտնաբերված շտամը կարող է որոշակի նմանություն ունենալ կորոնավիրուսի 501․V2 տարբերակի հետ, որը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում»։ Մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի նոր շտամի առանձնահատկությունների մասին․ «Լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում»,- ընդգծել է Նկենգասոնգը:
     Նիգերիայում կա կորոնավիրուսով վարակված 80 922 մարդ, մահացել է 1 236-ը։

8706 | 0
Facebook