Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում հանքերը պետական չեն և ողջ շահույթը հոսում է դուրս». Շիրակ Բունիաթյան

16:50, կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ.
«Հայաստանում հանքերը պետական չեն և ողջ շահույթը հոսում է դուրս». Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպանական հարցերով ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ են ասում, որ ադրբեջանը նավթ ու գազ ունի, դրա համար լավ ա զինվում։
     Ասում են՝ մենք էլ հարուստ ընդերք ունենք ու պիտի շահագործենք զենք առնենք, որ նավթային ռեսուրսով այդ հորինված պետության հետ կարողանանք պատերազմել։
     Առաջին հայացքից այս տեսակետը տրամաբանական է և իրատեսական։
     Բայց կան խորքային հարցեր, որոնք ուղղակի հոդս են ցնդեցնում այդ տեսակետը։

  • Նախ, Հայաստանի տարածքը խիստ սահմանափակ է և այլևս անհնար է առանց հանրության կյանքին և առողջությանը մեծ վնաս հասցնելու հանքեր շահագործել։
  • Հայասանում հանքերը պետական չեն և ողջ շահույթը հոսում է դուրս։
  • Կրկին այն տեսակետը պիտի առաջ քաշեմ, որ Հայաստանի միակ ուղին գիտությունն է և ժամանակակից ռազմարդյունաբերությունը։

Եկեք չմոռանանք, որ ադրբեջանը իր այդ միլիոնավոր նավթադոլարները ծախսում է ո՛չ նավթ, ո՛չ գազ և ոչ էլ հարուստ ընդերք ունեցող Իսրայելից զենք գնելու համար։
     Այո՛, մենք, որպես տնտեսական մոդելի օրինակ ունենալով Իսրայելը, պիտի կառուցենք մեր պետության վաղվա օրը։
     Հայաստանը մեզ պետք է այսօր, վաղը և միշտ»:

6652 | 0
Facebook