Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳՆ պատասխանը ադրբեջանական կողմի՝ զորքերն Արցախից հանելու պնդումներին

23:55, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
ԱԳՆ պատասխանը ադրբեջանական կողմի՝ զորքերն Արցախից հանելու պնդումներին

Ինչպես արդեն հայտնել ենք, ռուսական Коммерсантъ թերթին տված իր մեկնաբանությունում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:

Ի պատասխանՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»,- հայտնել է նա:

13007 | 0
Facebook