ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում են» (Սիրիայում կարգավորման Աստանայի ձևաչափի համօրինակ) Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում առկա հակամարտությունները՝ ԵՄ-ը դուրս մղելով կարգավորման գործընթացից: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել է իր բլոգում։
«Այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան ու Սիրիան, մենք տեսնում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացում», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- հայտարարել է նա:
Բորելի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ միության շահերը վտանգված են։
«Ուստի մենք պետք է վերացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվորեն գործենք այնտեղ, որտեղ մեր շահերը վտանգված են»,- հավելել է նա: