Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մինչև դեկտեմբերի 1-ը Մոսկվային ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի․ «Հրապարակ»

08:55, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Մինչև դեկտեմբերի 1-ը Մոսկվային ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի․ «Հրապարակ»

Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձևավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։

Սակայն քաղաքական գործընթացներին լավատեղյակ շրջանակներում համոզված են, որ ՌԴ նախագահը ստեղծված իրավիճակում փորձ է անում շահած դուրս գալ և հանուն իր կայսրության շահերի է առայժմ պահպանում Փաշինյանին․ «Ռուսաստանի շահերից չէր բխում տարածաշրջանում թուրքական գործոնի այսչափ մեծացումը, բայց եթե ստեղծվել է այս իրավիճակը, ապա Ռուսաստանը կփորձի հիմա իր շահերն առավելագույնս առաջ մղել»։ Մեր աղբյուրի տեղեկություններով, չնայած եռակողմ հայտարարությամբ խոսք է գնում Արցախում 1960 խաղաղապահի տեղակայման մասին, սակայն ստվերային բանակցություններ են ընթանում, և ռուսական կողմը ցանկանում է 14-15 հազար զինվոր ուղարկել Ղարաբաղ ու այդ տարածքները դարձնել իր պոլիգոնը։

Մանրամասները` թերթի համարում:

9103 | 1
Facebook