Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան. #РИА

14:40, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան. #РИА

Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան՝ «Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին», հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքբերի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։

«Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան։ Նախնական հետազոտությունները շուտով կավարտվեն»,- ասել է Քարաիսմաիլօղլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»:

8148 | 0
Facebook