Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ»․ Մակրոն

18:10, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ»․ Մակրոն

«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն ցուցաբերի և չձեռնարկի գործողություններ, որոնք խոչընդոտում են հակամարտության կողմերի միջև երկարաժամկետ համաձայնագրի բանակցություններին», - ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում և կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։

Նշվում է, որ Մակրոնն արդեն քննարկել է իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջիկայում մտադիր է զրուցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, հաղորդում է EFE- ն:

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին այս դժվարին պահին»:

15759 | 0
Facebook