Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզ անհանգստացնում է նոր ահաբեկչական անկլավի առաջացման վտանգը Լեռնային Ղարաբաղում». Մարիա Զախարովա

18:30, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
«Մեզ անհանգստացնում է նոր ահաբեկչական անկլավի առաջացման վտանգը Լեռնային Ղարաբաղում». Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխում, որոնց «ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են»:

«Խոսքը ծայրահեղական վարձկանների մասին է, որոնք ջիհադիստներ են, և այդ ամենը մեզ մոտ լրջագույն անհանգստություն է պատճառում, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անկդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ասել է Մարիա Զախարովան:

7191 | 0
Facebook