Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի շուրջ 90.000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը». Ա. Բեգլարյան

23:05, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
«Արցախի շուրջ 90.000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը». Ա. Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը. «Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»:

6205 | 0
Facebook