Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:40, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

3948 | 0
Facebook