Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երիտասարդ մայրիկը պարծեցել է նոր սպորտքարով ու մի քանի րոպեից մահացու վթարի ենթարկվել

23:30, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Երիտասարդ մայրիկը պարծեցել է նոր սպորտքարով ու մի քանի րոպեից մահացու վթարի ենթարկվել

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում ապրող 25–ամյա Սթեֆանի Վասկեզը զարմացրել է «Իսթգրամ»-ի իր հետևորդներին՝ իր նոր մեքենայի լուսանկարներով ու տեսանյութերով: Աղջիկը պարծեցել է նոր դեղին Toyota Supra սպորտքարով, որին քաջածանոթ են «Ֆորսաժ» ֆիլմի երկրպագուները: «Supra-ն կրակ է. բոլորի վերջը տալու եմ մայրուղում»,- գրել է Սթեֆանին:

Հրապարակումներից կարճ ժամանակ անց աղջիկն իր ընկերոջ հետ սկսել է մեծ արագությամբ սլանալ մեքենայով, սակայն չի կարողացել ճիշտ շրջադարձ կատարել ու դարձել է զանգվածային վթարի պատճառ:

Ինքն ու ընկերը տեղում մահացել են, մյուս մեքենաների մեջ գտնվող 2 մարդու ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Պարզվել է, որ Սթեֆանին արագ վարելու սիրահար է եղել և փողոցում մրցավազքեր է սարքել անգամ ոչ սթափ վիճակում: Նա անցնում էր արագությունը գերազանցելու և ապօրինի զենք պահելու վերաբերյալ դատական գործերով:

Սթեֆանի Վասկեզ
Սթեֆանի Վասկեզ
Նրա 35-ամյա ընկերն, ով նույնպես մահացել է վթարից
Նրա 35-ամյա ընկերն, ով նույնպես մահացել է վթարից

Սթեֆանին 3 տարեկան որդի ուներ:

11746 | 0
Facebook