Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտակցության գալուց հետո Նավալնիի պաշտպանությունն ուժեղացվել է

13:00, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Գիտակցության գալուց հետո Նավալնիի պաշտպանությունն ուժեղացվել է

Ալեքսեյ Նավալնին բժշկական կոմայից դուրս գալուց հետո գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, գրել են Der Spiegel-ը, The Insider-ը և Bellingcat-ը: Նա արդեն կարող է ասել, թե ինչ է տեղի ունեցել թունավորումից առաջ:

Այդ կապակցությամբ Գերմանիայի ոստիկանությունն ուժեղացրել է քաղաքական գործչի պաշտպանությունը՝ վախենալով, որ դա կարող է նոր մահափորձի առիթ դառնալ։

Նավալնին արդեն վերականգնվել է այն աստիճան, որ կարողացել է հիշել թունավորմանը նախորդող իրադարձությունները: Նավալնու մոտ սկսել են այցելուներ թողնել, թեև նախկինում նրան կարող էր տեսակցել միայն կինը:

«Բժիշկների կարծիքով՝ Նավալնիին ֆիզիկապես կհաջողվի վերականգնվել առնվազն 90%-ով, իսկ հոգեպես նա արդեն վերականգնվել է գրեթե ամբողջությամբ»,- գրել է The Insider-ը:

Spiegel-ը Նավալնիի վիճակի բարելավումը կապում է անվտանգության ուժեղացման հետ: «Նրա հայտարարությունները կարող են վտանգավոր լինել հարձակման հետևում կանգնած մարդկանց համար»,- պնդել է պարբերականը:

Նավալնիի վիճակը շատ ավելի արագ է բարելավվում, քան այլ մարդկանց մոտ, որոնք ենթադրաբար թունավորվել են «Նովիչոկ»-ով, այս մասին գրել են ԶԼՄ-ները։

Նավալնին հոսպիտալացվել Է օգոստոսի 20-ին, սեպտեմբերի 7-ին նրան դուրս են բերել բժշկական կոմայից:

5506 | 0
Facebook