Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նավալնին ողջ կմնա, բայց...». Յակա Բիզիլ

21:45, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ.
«Նավալնին ողջ կմնա, բայց...». Յակա Բիզիլ

Cinema for Peace կազմակերպության հիմնադիր Յակա Բիզիլը գնահատել է Բեռլինի կլինիկայում գտնվող բլոգեր Ալեքսեյ Նավալնիի վիճակը:
     Հիմնադրամի ղեկավարն ավելի վաղ մասնակցել է Օմսկից Գերմանիայի մայրաքաղաք թռիչքի կազմակերպմանը:
     Բիզիլը վստահություն է հայտնել, որ Նավալնին ողջ կմնա, բայց մի քանի ամսվա ընթացքում նա չի կարողանա աշխատել:
     Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերին տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայում Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը գնահատվում է անկայուն ծանր։
     Օմսկի հիվանդանոցի բժիշկները հայտարարել են սպառնալիքներով զանգերի մասին։ Մոտ հազար զանգ է ստացվել Օմսկի շտապ բժշկական օգնության թիվ 1 հիվանդանոց, որտեղ բուժում էին Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին։ Նրա տեղակալ Անատոլի Կալինիչենկոն խոստովանել է, որ սոցցանցերում իր հասցեին սպառնալիքներ են եղել:
     «Ինձ անձամբ ոչ ոք չի սպառնացել, ոʹչ անմիջապես, ոʹչ էլ հեռախոսով։ Իմ ընդունարան բազմաթիվ զանգեր են եղել։ Հնարավոր է, 1000 զանգ է ստացվել»,- ասել է Մուրախովսկին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք բուժհաստատություն սպառնալից հեռախոսազանգեր են եղել։
     Մուրախովսկու խոսքով՝ հիվանդանոցի մոտ մարդկանց կուտակումները ժամանակ առ ժամանակ դժվարացրել են շտապօգնության մեքենաների մուտքը, իսկ որոշ լրագրողներ նկարահանել են հիվանդանոց այցելող հիվանդներին, ինչը բժշկի կարծիքով, անթույլատրելի է:
     Նա նշել է, որ դա բժիշկների աշխատանքի վրա չի ազդել։ «Բժիշկների մոտ՝ վերակենդանացման բաժանմունք, հնարավոր չէ մտնել, մենք բժիշկներին աշխատանքից չենք կտրել։ Հիվանդանոցի շուրջ շատ մարդ է եղել, այո»,- պատմել է նա։
     Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, ընդհակառակը, պատմել է, որ իրեն սպառնացել են։

9019 | 0
Facebook