Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանն ու Սարգսյանը ասելիք ունեն միայն դատարանում»․ Արամ Մանուկյան

14:00, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
«Քոչարյանն ու Սարգսյանը ասելիք ունեն միայն դատարանում»․ Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ֆակտոր»-ի եթերում, ի պատասխան Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսների վերաբերյալ տրված հարցին, ասել է․ «Իսկ ինչի՞ պետք է նրանք ասուլիս տային, ինձ կարո՞ղ եք ասել․ նրանք ցուցմունք պիտի տային։ Թող ցուցմունք տան, դրանք հրապարակվեն, և տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել։ Ինչո՞ւ երկու տարվա ընթացքում անցած քսան տարիների խայտառակ ձախողումների, մեր սուվերենությունը կորցնելու, «Մարտի 1» կազմակերպելու, մարդկանց տներից քշելու, Պապլավոկներում մարդկանց սպանելու գործերը դատարանը չի քննում, և մեր անկախ հանրությունը չի կարողանում իմանալ, թե ինչ կա այդ թղթապանակներում։ Ո՞վ է թույլ տվել այս ձևի մեղադրանքներում կասկածվող մարդկանց ազատության մեջ ասուլիս անել, և մենք էլ ռեկլամում ենք, թե ինչ ասաց։ Ես տեսել եմ իրենց արածը, ես պառլամենտում էի, գիտեմ՝ քանի հեկտար է կորել, ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել, մարդիկ ոնց էին նշանակվում, ոստիկաններն ինչպես էին աշխատում: Այսքանը ես գիտեմ, դրանից հետո մի բան էլ լսեմ Սերժ Սարգսյանի ելո՞ւյթը»,- տարակուսել է ՀԱԿ փոխնախագահը։
     «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասելիք ունեն միայն դատարանում։ Ա՛յ, երբ որ կարդարացվեն, երբ մեղադրանքները զրպարտություն կհամարվեն, էն ժամանակ ներողություն էլ կխնդրենք, ասուլիս էլ կանենք ու կասենք՝ էս ի՞նչ պատմական սխալ ենք արել»,- ասել է Արամ Մանուկյանը։

7340 | 2
Facebook