Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը նշել է Նավալնիին արտերկիր բուժման ուղարկելու պայմանը

23:30, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Կրեմլը նշել է Նավալնիին արտերկիր բուժման ուղարկելու պայմանը

Նախագահի աշխատակազմը պատրաստ կլինի աջակցել Նավալնիին արտերկիր բուժման ուղարկելու հարցում, եթե Նավալնիի ներկայացուցիչներից համապատասխան խնդրանք լինի։ Նավալնիին Եվրոպա տեղափոխելու շուրջ բանակցությունների մասին ավելի վաղ հայտարարել էր նրա բժիշկը։
     Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է օգնել նրան բուժման հարցում և աջակցել արտերկիր ուղարկելուն՝ փակ սահմանների պայմաններում։
     «Եթե դիմեն Կրեմլին, Առողջապահության նախարարությանը, այլ գերատեսչությանը, իհարկե, մենք պատրաստ կլինենք շատ օպերատիվ քննարկել նման դիմումը, եթե այն լինի»,- ասել է Պեսկովը:
     Նրա խոսքով՝ Կրեմլում տեղյակ են, որ Նավալնիի բուժման համար «ներգրավված են լավագույն բժիշկները», օգտագործվում են հեռավար բուժման մեթոդները: «Ինչպես երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասել է Պեսկովը:
     Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով՝ նրան կարող են թունավորած լինել թեյին խառնած ինչ-որ նյութով։
     Բժիշկ Յարոսլավ Աշիխմինը, ով Նավալնիին հետևում է 2013թ․-ից, հայտնել է բուժման համար Եվրոպա տեղափոխելու շուրջ բանակցությունների մասին: Տարբերակների թվում նա նշել է Հանովերի և Ստրասբուրգի հիվանդանոցները։
     Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոյի խոսքով՝ բժիշկները «զբաղվում են Նավալնիի կյանքի փրկությամբ»։

7187 | 0
Facebook