Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին դեռ կոմայի մեջ է. նրան այցելել է կինը

22:30, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Նավալնին դեռ կոմայի մեջ է. նրան այցելել է կինը

Օմսկի բժիշկները պնդում են, որ Ալեքսեյ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում:
     Վերջնական ճշգրիտ ախտորոշում դեռ չկա, հայտնել է Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:
     Օմսկի առողջապահության նախարարության տվյալներով՝ Նավալնին բնական կոմայի մեջ է, միացված է թոքերի արհեստական օդափոխության ապարատին:
     FBK-ի իրավաբան Իվան Ժդանովը հայտնել է, որ բժիշկները կարծում են, որ Նավալնիին հնարավոր չէ տեղափոխել: Սա հիվանդանոցի պաշտոնական դիրքորոշումն է։ Այսօր Օմսկ է ժամանել Յուլիա Նավալնայան. նրան սկզբում տարբեր պատճառաբանություններով թույլ չեն տվել մտնել ամուսնու մոտ։ Ավելի ուշ, նա, այնուամենայնիվ, մտել է հիվանդասենյակ, սակայն բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան նրան դուրս է հրավիրել»,- ասել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
     Հիշեցնենք որ, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին այս առավոտյան հոսպիտալացվել է Օմսկի հիվանդանոց՝ թունավորման կասկածանքով։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
     Նավալնին վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ S7 ընկերության օդանավում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել ու չի խմել։ Միայն մի բաժակ թեյ է խմել Տոմսկի օդանավակայանի սրճարանում թռիչքից առաջ։ Կիրա Յարմիշի խոսքով, ով թռչում էր նրա հետ, ամեն ինչ հիանալի էր, մինչ սրճարանի թեյը խմելը, որտեղ նա կարծում է, որ ինչ-որ բան են խառնել: Ինչպես պատմել է Յարմիշը, ինքնաթիռում Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է, նա խնդրել է խոսել իր հետ, քանի որ ոչ մի բանի վրա չի կարողացել կենտրոնանալ: Այնուհետև կորցրել է գիտակցությունը.
     Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում քաղաքական գործչին սայլակով տանում են դեպի շտապօգնության մեքենան։ Ինչպես հայտնել է «Օմսկ-Օնլայն» պորտալը, բժիշկները ենթադրել են, որ թունավորումը կարող է առաջացած լինել նատրիումի օքսիբուտիրատից՝ դեղամիջոց, որը կիրառվում է նյարդաբանության և անեսթեզիոլոգիայի մեջ: Յարմիշը ոստիկանություն է կանչել, նա կարծում է, որ քաղաքական գործչին թունավորել են։ Ըստ քաղաքական գործչի տեղական շտաբի ղեկավար Սերգեյ Բոյկոնի, ուղևորության ընթացքում, լրտեսություն, այնուամենայնիվ եղել է: Օմսկի հիվանդանոց են ժամանել ոստիկաններ, ԱԴԾ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցներ։ Ուժայինները զննել են Նավալնու անձնական իրերը, այդ թվում՝ նրա ուղեբեռը։ Ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել։ Նավալնիի բոլոր իրերն առգրավել են, պատմել է Յարմիշը։ Տոմսկում ոստիկանները հարցաքննել են օդանավակայանի սրճարանի աշխատակիցներին, որտեղ Նավալնին թեյ է խմել։ Նրանք վստահեցրել են, որ Նավալնուն չեն հիշում, շատ մարդիկ են եղել։ Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները։ Սրճարանի ղեկավարությունը ներքին ստուգում է իրականացնում։
     Նավալնիին բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան խնդրել Է Կրեմլի աջակցությունը՝ նրան Եվրոպայում առաջատար տոքսիկոլոգիական կենտրոն տեղափոխելու համար: Վասիլևան Twitter-ում գրել է, որ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հրաժարվում է քաղվածք կամ էպիկրիզ տրամադրել: Վասիլևան պնդել է նաև, որ Նավալնիի ախտորոշման համար անհրաժեշտ անալիզներ չեն արվել:
     Պատասխանելով «Էխո Մոսկվի»-ի այն հարցին, թե արդյոք Կրեմլը Նավալնիի հետ կապված իրավիճակն առանձնահատուկ է համարում, քանի որ քաղաքական գործիչը կտրուկ քննադատել է երկրի ղեկավարությանը, Պեսկովն ասել է, որ «գործող իշխանությունը շատ քննադատներ ունի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում»:
     «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածը համարում է քաղաքական սպանության փորձ։ «Էխո Մոսկվի»- ի հետ զրույցում Մուրատովը զուգահեռներ է անցկացրել 2004թ-ի Աննա Պոլիտկովսկայայի դեմ մահափորձի հետ:
     Մուրատովի կարծիքով՝ պարզ զուգադիպության համար երկու դեպքում էլ ախտանշանները շատ նման են։

6727 | 0
Facebook