Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի համար զուտ փիառվելու հերթական դրսևորումն էր». Վահագն Ավագյան

23:40, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
«Նիկոլի համար զուտ փիառվելու հերթական դրսևորումն էր». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ճանաչում Ազգային հերոսի կոչմանն արժանացած Սանամյան Ռուբենին: Ոչ ես, ոչ էլ Նիկոլը չենք կարող որոշել՝ ով է հերոս, ով՝ չէ, դա ժողովուրդն է որոշում և ժամանակը ցույց կտա: Քանի որ ժողովրդից թաքցնում են հերոսի նման բարձր կոչմանն արժանանալու պատճառը, մարդիկ ստիպված դատողություններ են անում և այստեղ, բնականաբար, երկու կողմն էլ կարող են ճիշտ և սխալ բաներ ասել:

Մի բան, այնուամենայնիվ, հաստատ է. Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել, քանի որ իր իշխանությունը Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին սպանող զորախմբի ղեկավարին Հայաստանում ընդունել է պաշտոնական այցի ժամանակ և սրբապղծություն է գործել: Հերոսի պատկերացումներն ամեն մեկիս մոտ տարբեր են: Նիկոլի համար զուտ փիառվելու հերթական դրսևորումն էր»:

3932 | 0
Facebook