Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Արցախի բյուջեն կրկին դեֆիցիտային է դառնում». Հայկ Խանումյան

14:30, երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
«Արցախի բյուջեն կրկին դեֆիցիտային է դառնում». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի բյուջեն կրկին դեֆիցիտային է դառնում, և ես կողմ եմ դրան: 5 տարի շարունակ, բյուջեի քննարկումների ժամանակ, ես պնդել եմ դեֆիցիտի ավելացման վրա: 2019, 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ էլ նոնսենս եմ համարել պրոֆիցիտային բյուջե ունենալը: Սակայն գլխավոր խնդիրը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրն է: Դա գլխավորապես առևտրային բանկերից վերցվող վարկերն են: Այստեղ ամենախնդրահարույցն այդ վարկերի թանկ լինելն է: Դոլարային վարկեր՝ 12-14 տոկոսով: Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում Արցախի ներդրումային հիմնադրամը, օրինակ, պարտատոմսերի վաճառքի միջոցով, գումար էր ներգրավում միջինը 8 տոկոսով: Խիստ կասկածներ ունեմ, որ բարձր տոկոսով արտարժույթային վարկեր վերցնելն իր մեջ լուրջ ատկատներ է պարունակում: Կհետևենք, հասկանալու համար, թե այս տարի նախատեսվող 9,6 միլիարդ դրամի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը քանի տոկոսանոց վարկեր է վերցնելու: Դեֆիցիտի ֆինանսավորման գլխավոր աղբյուրը պետք է լինեն պետական պարտատոմսերը կամ անհատներից վերցվող փոխառություններն առավելագույնը 5-6 տոկոսով (դոլարի դեպքում): Դրա հնարավորությունը կա, գումարներն էլ շատ մեծ չեն: Արցախի բյուջեի ամենամեծ դեֆիցիտը հիմա է նախատեսվում, որը մոտ 20 միլիոն դոլար է»:

| | |
1137 | 0
Facebook
COMMENT.am