Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանը մտադիր է իր նավթը պահել ԱՄՆ-ում

16:10, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.
Հնդկաստանը մտադիր է իր նավթը պահել ԱՄՆ-ում

Հնդկաստանը ծրագրում է իր նավթային պաշարների մի մասը պահել ԱՄՆ-ում, գրում է Press Trust գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Խոսքն ամերիկյան նավթային ռազմավարական պահեստների մասին է։ Հնդկաստանում չկա սեփական նավթի պահեստավորման բավարար հնարավորություն, իսկ պահեստավորման վայրերի կառուցումը թանկ կարժենա, բացի այդ շինարարությունը կտևի մի քանի տարի: Միևնույն ժամանակ, ամերիկյան տանկերի վարձակալումը, ըստ աղբյուրների, ավելի ցածր գին կունենա: Սակայն նշվում է, որ ԱՄՆ-ում նավթի պահեստավորումը կարող է վնասել Հնդկաստանի էներգետիկ անվտանգությանը:

7954 | 0
Facebook