Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյան

10:10, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ևս վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 771 նոր դեպք։ «Հոսպիտալիզացիայի առումով վիճակը բարվոք է, առավոտյան 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, և որոնցից ընդամենը երկուսն են գտնվում տանը։ Վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է փոփոխվում։ Ունենք 502 ծանր, 113՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 42 հիվանդ»,- ասաց նախարարը։

19423 | 1
Facebook