Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ կենսագրություն ունի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը

16:30, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
Ի՞նչ կենսագրություն ունի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը

Արդեն հայտնել էինք, որ այսօր գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1970թ. հունվարի 6-ին՝ Իջևանում:

Կրթությունը`

1996 - 1997 թվականներին սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

1998 - 2001-ին սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

2008 - 2010-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայությունը և մասնակցությունը մարտական գործողություններին՝

1988 - 1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990 - 1993-ին մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի Սարոյի ջոկատի կազմում:

1993 - 1998-ին ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994-ին մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Գործունեությունը՝

1993 - 2007 թվականներին զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
     2001 - 2005-ին զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը, 2005 - 2007-ին՝ 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
     2007 - 2008-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 - 2012-ին` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
     2012թ. ապրիլի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին: 2015թ. հունվարի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
     2016թ. հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2017թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
     2019թ. հուլիսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

19211 | 0
Facebook