Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը վետո է դրել Իրանի նկատմամբ ուժ կիրառելու արգելքի բանաձևի վրա

12:00, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
Թրամփը վետո է դրել Իրանի նկատմամբ ուժ կիրառելու արգելքի բանաձևի վրա

Axios-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված բանաձևի վրա, որով նախատեսվում է սահմանափակել Իրանի նկատմամբ Թրամփի ռազմական լիազորությունները: Թրամփը բանաձևն անվանել է «ծայրաստիճան վիրավորական» և նշել, որ դեմոկրատներն այն ներկայացրել են որպես Հանրապետական կուսակցությունը պառակտելու և նախագահական ընտրություններում հաղթելու ռազմավարության մաս: Թրամփը նշել է, որ բանաձևը հիմնված է «փաստերի և օրենսդրության սխալ ընկալման վրա»։ Ըստ նրա՝ 2020 թվականի հունվարի սկզբին իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ոչնչացման գործողությունն ամբողջովին օրինական է եղել, նշելով, որ այն լիազորված է եղել 2002 թվականի բանաձևով՝ Իրաքում ռազմական ուժի կիրառման վերաբերյալ:

8778 | 0
Facebook