Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ում մեկօրյա պաշտոնավարումից հետո նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

15:40, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ում մեկօրյա պաշտոնավարումից հետո նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:

Երեկ հայտնել էինք, որ Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ մայիսի 5-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:

10236 | 0
Facebook