Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՊՆ խոսնակը նմուշառման մոբիլ համակարգի լուսանկարներ է հրապարակել

23:45, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
ՊՆ խոսնակը նմուշառման մոբիլ համակարգի լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ կից գրելով. «Սա էլ նմուշառման մոբիլ համակարգը»:

Ավելի վաղ, Շ. Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

7036 | 0
Facebook